Jump to content

Յոհան Յոախիմ Շրյոդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Յոախիմ Շրյոդեր
Johann Joachim Schröder
Ծնվել էհունիսի 6, 1680(1680-06-06)[1]
Նոյկիրխեն, Շվալմ Էդեր, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էհուլիսի 19, 1756(1756-07-19)[1][2] (76 տարեկան)
Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[3]
ՔաղաքացիությունԳերմանիա
Դավանանքբողոքականություն
Մասնագիտությունգրադարանավար, եկեղեցական պատմաբան, աստվածաբան, համալսարանի դասախոս և արևելագետ
Հաստատություն(ներ)Մարբուրգի համալսարան
Գործունեության ոլորտարևելագիտություն
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1]

Յոհան Յոախիմ Շրյոդեր (հունիսի 6, 1680(1680-06-06)[1], Նոյկիրխեն, Շվալմ Էդեր, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - հուլիսի 19, 1756(1756-07-19)[1][2], Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա[3]), գերմանացի արևելագետ-հայագետ։ Տիրապետել է հայերենին, եբրայերենին, ամհարերենին (հաբեշերեն)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մարբուրգի և Ֆրանկֆուրտի համալսարաններում։ 1707 թվականին մեկնել է Ուտրեիսո, որտեղ հայ եպիսկոպոս Թովմա Գողթանցու Uուրբ տպագրիչ Ղուկաս Նուրիջանի օգնությամբ կատարելագործել է հայերենի իր գիտելիքները[4]։ Երկար ժամանակ (1712—1756) վարել է Մարբուրգի համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի հայագիտության բաժինը։ Հրատարակել է «Արամեան լեզուի գանձ» (1711, Ամստերդամ) աշխատությունը, որտեղ տեղեկություններ է հաղորդել հայերի և հայերենի մասին։ Ըստ Շրյոդերի՝ հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է եղել, գուցե, զիջում է միայն եբրայերենին, ուստի, այն ինքնուրույն լեզու է և չի սերել որևէ այլ լեզվից։ Շրյոդերը տվել է գրաբարի և աշխարհաբարի («քաղաքացիական հայերենի») քերականությունը (ձևաբանություն, շարահյուսություն), հնչյունաբանությունը, ուղղագրությունը, կատարել ստուգաբանություններ, անդրադարձել հայերենի բարբառների առաջացման, հայ երաժշտության ու տաղաչափության հարցերին։ Հետևելով Մովսես Խորենացու, Շրյոդեր Հայկ նահապետին համարել է հայերի նախահայրը և անվանադիր նախնին։ Հայկ․, եբրայական և հունա-լատ. սկզբնաղբյուրների քննական վերլուծությամբ նա ընդհանուր գծերով ներկայացրել է հայոց պատմության հիմնական անցուդարձերը։ Ունի նաև հայերեն-լատիներեն բառարան, որն անտիպ է (Քասսելի մատենադարան)։ Շրյոդերի հայագիտական հայացքների մի մասը հաստատվել է ժամանակակից գիտության կողմից։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արամեան լեզուին գանձ» հայերէն քերականութեան գիրքը լատիներէնով, որ ունի 40-էջնոց բառացանկ (1711, Ամստերդամ)
  • Trauercypressen, oder letztes Ehrengedächtniß Th. H. Neuberts Predigers zu Hülse. Marburg 1702
  • Diss. inauguralis de Abrahami risu. Marburg 1703
  • Thesaurus linguae Armenicae, antiquae et hodiernae. Amsterdam 1711
  • Progr. de Patriarcharum, et separatim Josephi, laudibus, ad aud. sub ejus praesidio orationem hebraicam J. W. Schoenfeld, Neukirch. Hass. da vita et rebus gestis Jacobi Patriarchae. Marburg 1713
  • Progr. de veritatis studio etc. Marburg 1714
  • Diss. de rebus Armenicis ad J. Chamberlaynium. Marburg 1714
  • Diss. de ruto ardente et non comburente (ad Exod. 3, 1 sqq). Marburg 1714
  • Diss. historica de cereorum diurnorum in ecclesiis christianis origine et usu. Marburg 1715
  • Diss. de annis Achasiae, Judaeorum Regis, ad concilienda loca 2 Reg. 7, 26 et 2 Chron. 12, 2. Marburg 1715
  • Diss. philol. critica de primaeva lingua Ebraica. Marburg 1716
  • Diss. I et II de natura linguae Ebraicae. Marburg 1716 — 1717
  • Diss. Historia de haeresi Audianorum. Marburg 1716
  • Theses philosophicae miscellaneae. Marburg 1716
  • Diss. de precibus Hebraeorum. Marburg 1717
  • Diss. de haeresi Apollinaristica. Marburg 1717
  • Diss. de Nebuchadnetsare, Chaldaeorum Rege. Marburg 1719
  • Diss. hist. eccles. de Nethinaeis. Marburg 1719
  • Diss. I et II de Pseudoprophetis. Marburg 1720
  • Diss. ad locum difficillimum Genes. 4, 23. 24. de Lemecho homicida ejusque vindicta. Marburg 1721
  • Theses selectae ex antiquitalibus ebraicis. Marburg 1722
  • Diss. philol. de hortis veterum Ebraeorum. Marburg 1722
  • Diss. ad locum Judic. 15, 4. 5. de vulpibut Simsonis b, l. vonSimson’s Füchsen. Marburg 1723
  • Diss. de Azazelis hirco ejusque ritibus ac mysterio. Marburg 1725
  • Progr. quo publicatum est festum saeculare secundum Acad. Marb. Marburg 1727
  • Progr. in obitum Catharinae Christianae, J. S. Kirchmeieri Theologiae D. et Prof. coni. Marburg 1727
  • Veterum Poëtarum Graecorum poëmata aut poëmatum . . . selecta, eo consilio nuno denuo digesta, ut juveatuis non unum, sed plerosque omnes Poëtas Graecos, quorum quidem scripta supersunt, mature cognoscere possit. Marburg 1733
  • Orationes veterum Oratorum Graecorum selectae. Marburg 1734
  • Hypomnemata historiae ecclesiasticae a Christo nato secundum saeculorum ordinem digesta, et in usum auditorii sui edita. Marburg 1737
  • Diss. da veterum Ebraeorum primogenitis et eorum praerogativis maxime sacerdotio. Marburg 1741
  • Diss. theologico - philologica de Urim et Tymmim in Pontificis Ebraeorum pectorali positis, in qua errores veterum et recentiorum indicantur et refutantur, vera sententia exponitur et de-monstratur, varia Sacrae Scripturae loca, inprimis Exod. 28, 30. 39, 8 sqq. Levit. 8. 8. Numer. 27, 21. Deut. 83, 8. 1 Sam. 28, 6. 30, 7. Hos. 3, 4 etc. solide vindicantur et explicantur, totumque argumentum in clara luce collocatur. Marburg 1744
  • Theses selectae ex antiquitalibus Ebraicis. Marburg 1745
  • Progr. ad audiend. orationem inauguralem J. G. Kraft. Marburg 1745
  • Progr. in funere Jo. Borelli, Med. D. Marburg 1747
  • Progr. ad eligendum novum Prorectorem acad. Marburg 1748
  • Positionas miscellaneae ex antiquitatibus ebraiois depromtae. Marburg 1748

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շրումպֆ Գ․ Ա․, Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մաաենագրութեան յարեմուտս (ԺԴ֊ԺԹ դար) Վնտ․, 1895։
  • Աղայան է․ Բ․
  • Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1* Ե․, 1958
  • Ջահուկյան Գ․ Բ․, Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ․)․ Ե․, 1974

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Marburger Professorenkatalog — 2016.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117071552 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Michael E. Stone, Dickran Kouymjian, Henning Lehmann (2002). Album of Armenian Paleography. Aarhus University Press. էջ 14.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 588